Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թարմ սխտորը կանխում է թոքերի քաղցկեղը

Թարմ սխտորը կանխում է թոքերի քաղցկեղը

Շաբաթական երկու անգամ սխտորի օգտագործումը կրճատում է թոքերի քաղցկեղի ռիսկը կիսով չափ, ապացուցել են չինացի մանսագետները: Ավելի ճիշտ, ռիսկի նվազումը կազմում է 44 տոկոս, գրում է The Daily Mail-ը:

 

Սխտորն օգնել է անգամ ծխողներին, ռիսկը նվազել է 30 տոկոս դեպքերում: Միեւնույն ժամանակ, ծխելը թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառն է:

Ապրելու հնարավորությունն այդ հիվանդությունից շատ ցածր է, ախտորոշումից հետո միայն տասից մեկին է հաջողվում ապրել հինգ տարուց ավելի: Ի դեպ, Հարավային Ավստրալիայի համալսարանն էլ ապացուցել է, որ սխտորը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը մեկ/երրորդով:

Չինաստանի Ցզյանսու նահանգում հետազոտել են 1424 հիվանդների եւ 4500 առողջ մարդկանց: Սխտորի միանշանակ դրական ազդեցությունը հաստատվել է: Ջերմային մշակման ենթարկված սխտորի ազդեցությունը, սակայն չի նկատվել, ուստի սխտորը պետք է թարմ օգտագործել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ